Վարչապետի որոշումներ

21 Օգոստոսի 2018, 1106 - Ա

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2018 թվականի սեպտեմբերի 18-22-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի Աուդիտի կոմիտեի 80-րդ և Բանկի տնօրենների խորհրդի 120-րդ նիստերին (հանդիպումներին) մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անանյանի՝ Հունաստանի Հանրապետություն (Հալկիդիկի թերակղզի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր