17 Օգոստոսի 2018, 1104 - Ա
ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին 2018 թվականի սեպտեմբերի 17-21-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` Ասիական զարգացման բանկի և Միջամերիկյան զարգացման բանկի աջակցությամբ կազմակերպվող Ասիախաղաղօվկիանոսյան պետական էլեկտրոնային գնումների ցանցի 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Թամազյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Թամազյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: