16 Օգոստոսի 2018, 1101 - Ա
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՊՀ) ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ 59-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի  և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի  5-րդ  մասի՝ 
ԱՊՀ մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների  ղեկավարների  խորհրդի (26 մարդ)   հերթական՝  59-րդ նիստը  2018  թվականի  սեպտեմբերի   18-19-ը  Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ՝  պաշտոնական ճաշի կազմակերպման, հուշանվերների ձեռքբերման, տրանսպորտային միջոցով  ապահովման, մշակութային և այլ արարողակարգային  միջոցառումների  անցկացման  հետ  կապված  ծախսերը՝ 772.500 դրամի  սահմաններում, կատարել  Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն  Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի ներկայացրած  հաշվետվությունների:    
 

