Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2018, 1097 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Առողջապահության և բժշկագիտության բնագավառներում Վրաստանի հետ երկկողմ համագործակցության խորացման, ինչպես նաև փոխգործակցության նոր հեռանկարները քննարկելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի օգոստոսի 5-6-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը, մասնավորապես, Արսեն Թորոսյանինը, Արսեն Դավթյանինը, Հովհաննես Հովհաննիսյանինը, Արմեն Մովսեսյանինը և Ղարիբ Օրդյանինը, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հայկ Սայադյանինը՝ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» N 5222-ԱՄ վարկային ծրագրի «Պահպանման ծախսեր կատեգորիայի` արտասահմանյան գործուղում» հոդվածով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Վրաստան գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:


Հավելված