Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2018, 1092 - Ա

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանին 2018 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական գերմայրուղու ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին և ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կոմիտեի երկրորդ նիստին մասնակցելու համար:
2. Հակոբ Արշակյանի՝ 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 1-ը Թաիլանդի Թագավորություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի՝ Թաիլանդի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը, ինչպես նաև 2018 թվականի օգոստոսի 26-29-ը գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Արշակյանի՝ Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: