Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2018, 1088 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանին 2018 թվականի օգոստոսի 20-23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Աշխատանքի ոլորտում իրավական կարգավորումը և նորմերի պահպանման ապահովումը՝ որպես աշխատանքի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոց թեմայով ԱՄԿ ենթատարածաշրջանային եռօրյա, բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Նավասարդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԱՄԿ գրասենյակի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր