16 Օգոստոսի 2018, 1087 - Ա
ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանին 2018 թվականի օգոստոսի 21-23-ը աշխատանքային այցով գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Աշխատանքի ոլորտում իրավական կարգավորումը և նորմերի պահպանման ապահովումը` որպես մրցունակության և աշխատանքի արտադրողականության բարձրացման միջոց խորագրով միջտարածաշրջանային բարձրաստիճան եռակողմ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ուդումյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Ուդումյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը։