13 Օգոստոսի 2018, 1070 - Ա
ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Ագնեսա Աղաբաբյանին 2018 թվականի օգոստոսի 14-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կենսաթոշակային ապահովության ոլորտի լիազոր և իրավասու մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Անահիտ Գալստյանի և Ագնեսա Աղաբաբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Գալստյանի` Ռոսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: