9 Օգոստոսի 2018, 1066 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 155-Ա ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 168-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 83-Ա ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 166-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 19-ի «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 155-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի 2-րդ սյունակից հանել «և զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը» բառերը.
2) 1-ին և 2-րդ կետերի 4-րդ սյունակներում «ապրիլի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.
4) 4-րդ և 5-րդ կետերի 4-րդ սյունակներում «հունիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 168-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ և 11-րդ կետերի 4-րդ սյունակներում «մարտի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.
3) 14-րդ և 17-րդ կետերի 4-րդ սյունակներում «ապրիլի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.
4) 15-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի
N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 553 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը».
5) 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերի 4-րդ սյունակներում «մայիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով:
3. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 6-ի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 83-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 166-Ա որոշումը: