Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2018, 1037 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 729-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:».
2) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:»:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:».
2) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:»:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 732-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:».
2) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:»:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 733-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:».
2) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:»:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:».
2) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:»: