Վարչապետի որոշումներ

7 Օգոստոսի 2018, 1053 - Ա

ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին 2018 թվականի օգոստոսի 23-25-ը գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)՝ ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Արթուր Մանուկյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Մանուկյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: