7 Օգոստոսի 2018, 1052 - Ա
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Ընդունել ի գիտություն, որ «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեությանը, այդ թվում՝ ֆինանսատնտեսական իրավիճակին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի՝ 2018 թվականի հուլիսի 21-26-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին և Դատուն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին: