Վարչապետի որոշումներ

7 Օգոստոսի 2018, 1050 - Ա

ԶՈՒԼՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հավելված
 

Արխիվ

2024

2023