Վարչապետի որոշումներ

23 Հուլիսի 2018, 1000 - Ա

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ՝ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարանում կայացած Հասարակական արժեքների տեսանելիությունն ու ներգործությունն արվեստի տեսանկյունից խորագիրը կրող հանրային քննարկմանը և նույն թեմայով ցուցահանդեսի բացմանը որպես նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ներկա գտնվելու նպատակով Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի՝ 2018 թվականի հուլիսի 10-11-ը Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: