20 Հուլիսի 2018, 955 - Ա
ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին գործուղել 2018 թվականի հուլիսի 24-26-ը Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)` արտերկրում բնակվող կիպրացիների համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու ու համայնքային հանդիպումներ կազմակերպելու նպատակով և 2018 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 7-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (հուլիսի 27-31-ը` Լոս Անջելես, օգոստոսի 1-3-ը` Նյու Յորք, օգոստոսի 4-5-ը` Բոստոն, օգոստոսի 6-7-ը` Նյու Յորք) Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու ու համայնքային հանդիպումներ կազմակերպելու նպատակով:
2. Մխիթար Հայրապետյանի՝ Կիպրոսի Հանրապետություն (օրապահիկը և ճանապարհածախսը) և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մխիթար Հայրապետյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում ապահովել Կիպրոսի Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: