Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2018, 1042 - Ա

ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի»
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Միջազգային հարկային հարցերի վերաբերյալ բարձրաստիճան տարածաշրջանային միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի՝ 2018 թվականի հուլիսի 17-ից 18-ը Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել եռօրյա ժամկետում Միքայել Փաշայանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: