Վարչապետի որոշումներ

31 Հուլիսի 2018, 1034 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի
2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 19-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» և «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 804-Ա որոշման
N 1 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետի`
ա. 3-րդ սյունակում «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերով,
բ. 4-րդ սյունակում «2018 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) 6-րդ կետի՝
ա. 3-րդ սյունակում «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերով.
բ. 4-րդ սյունակում «2018 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով: