Վարչապետի որոշումներ

30 Հուլիսի 2018, 1020 - Ա

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման հավելվածի 57-րդ և 57.1-րդ կետերը ու ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները`
Ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին պարգևատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հաստատված ֆինանսների նախարարության պահպանման ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ համաձայն հավելվածի:

Հավելված