Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2018, 1012 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 297-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մարտի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 297-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 3-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակը» բառերով.
2) որոշման հավելվածում՝
ա. «Ա. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ» բառերը փոխարինել «Ա. Այվազյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետի պաշտոնակատար» բառերով,
բ. «Դ. Անանյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը հանել,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Շ. Քերոբյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ»: