Վարչապետի որոշումներ

20 Հուլիսի 2018, 997 - Ա

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովի կազմակերպման և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակության` 2018 թվականի հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի (20 մարդ), ընթրիքի (100 մարդ), թարգմանչական ծառայությունների և հանդիպման հետ կապված այլ ծախսեր՝ 1584000 (մեկ միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացրած հաշվետվությունների: