Վարչապետի որոշումներ

20 Հուլիսի 2018, 991 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանի՝ 2018 թվականի հուլիսի 17-18-ը Վրաստան գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Աֆրիկյանի գործուղման հետ կապված օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը (2018 թվականի հուլիսի 16-20-ը)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գործուղումների համար հատկացված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանի գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի, իսկ ճանապարհածախսը (մեկ տրանսպորտային միջոցի վառելիք)՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի համապատասխան միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հավելված