20 Հուլիսի 2018, 988 - Ա
ՀՌԻՓՍԻՄԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնին և առնչվող միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի` 2018 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 3-ը ԱՄՆ (Վաշինգտոն, Նյու Յորք, Բոստոն քաղաքներ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հռիփսիմե Գրիգորյանի ԱՄՆ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: