7 Մայիսի 2004, 314 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ոռոգման նպատակով կառուցված պատվարների անվտանգության բարձրացմանն ուղղված 2-րդ ծրագրի գնահատման փաստաթղթի շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով`
1. Հաստատել Զարգացման միջազգային ընկերակցության կողմից առաջարկվող 6,75 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Համաշխարհային բանկի կողմից կազմված ծրագրի գնահատման փաստաթղթի հայկական կողմի պատվիրակության հետևյալ կազմը`
Ա. Անդրիասյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ (հայկական կողմի
ղեկավար )
Ռ. Դավթյան
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ
Ա. Ղազարյան
- «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխում-ների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
2. Լիազորել հայկական կողմի ղեկավար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրիասյանին բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն: