Վարչապետի որոշումներ

17 Հուլիսի 2018, 975 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետի՝
ա. 1-ին և 2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 8-րդ ենթակետից հանել «, Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ աշխատանքներ» բառերը,
գ. 14-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետի 8-րդ ենթակետը «քաղաքաշինություն» բառից հետո լրացնել «, անշարժ գույքի կադաստր» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) առողջապահություն.»: