16 Հուլիսի 2018, 952 - Ա
ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի` 2018 թվականի հուլիսի 1-4-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության (Ռեգեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` ապահովել եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: