16 Հուլիսի 2018, 951 - Ա
ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԱՊՀ անդամ պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ նիստին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների գիտական և ստեղծագործական մտավորականության` «Երկխոսությունը ԱՊՀ-ում՝ XXI դարի հումանիտար համագործակցության հեռանկարները» խորագրով 13-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և Մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, ԱՊՀ անդամ պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) հետ ծրագրերի համակարգող Անահիտ Մնացականյանի՝ 2018 թվականի հունիսի 18-21-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Նազենի Ղարիբյանի Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: