Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2018, 950 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Վրաստանի երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության բալային համակարգին ծանոթանալու, ոստիկանական շարժական պարեկային ծառայությունների կազմակերպման և գործունեության կարգն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի՝ 2018 թվականի հուլիսի 1-4-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Ոստիկանության պետին` ապահովել եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանի Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: