Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2018, 947 - Ա

ԱՐՍԵՆ ՍԱՐՈՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորման մեջ ներառված ստորաբաժանումների հետ Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից 2018 թվականին անցկացվելիք հատուկ-տակտիկական ուսումնավարժության նախապատրաստման համար Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում 2018 թվականի հունիսի 19-20-ը կայանալիք շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Արսեն Սարոյանի՝ 2018 թվականի հունիսի 18-21-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արսեն Սարոյանի Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: