16 Հուլիսի 2018, 945 - Ա
ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻ՝ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 22-րդ վեհաժողովին և «Առցանց ՀԴՄ-ներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի՝ 2018 թվականի հունիսի 25-27-ը Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա) և 2018 թվականի հունիսի 28-29-ը Հունգարիայի Հանրապետություն (Բուդապեշտ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել եռօրյա ժամկետում Միքայել Փաշայանի՝ Սլովակիայի Հանրապետություն և Հունգարիայի Հանրապետություն գոծուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: