Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2018, 948 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար 2018 թվականի հուլիսի 14-18-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք), ինչպես նաև ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով 2018 թվականի հուլիսի 18-21-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություններ՝ համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:
2. Պատվիրակությունների՝ ԱՄՆ (Նյու Յորք և Վաշինգտոն) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Արարատ Միրզոյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը և Արման Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մարգարիտա Հակոբյանինը, Բաբկեն Տեր Գրիգորյանինը և Հակոբ Արշակյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Խաչիկ Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
3. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գյուլազյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Հայկարամ Նահապետյանի՝ հուլիսի 15-18-ը Վաշինգտոն - Նյու Յորք - Վաշինգտոն գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք և Վաշինգտոն) մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված