2 Հուլիսի 2018, 901 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 758-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պատվիրակություն Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 758-Ա որոշման հավելվածում «Տ. Մարգարյան  - ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի ավագ դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Նալբանդյան  - Երևան քաղաքի «Քվանտ» վարժարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերով: 
 

