19 Հունիսի 2018, 804 - Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի
N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի
ՀՕ-143-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-144-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-145-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հաստատել «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-149-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի:
Հավելված