Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2018, 867 - Ա

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2018 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի Աուդիտի կոմիտեի 79-րդ, տնօրենների խորհրդի 119-րդ, կառավարիչների խորհրդի 20-րդ տարեկան հանդիպումներին և «ՍԱԶԲ. Աջակցություն Ռուսաստանի աճին և տարածաշրջանային համագործակցությանը» խորագրով տարածաշրջանային բիզնես ֆորումին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: