27 Հունիսի 2018, 832 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 492-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի «Համաշխարհային բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1115-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 492-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:»: