Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2018, 800 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1114-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1114-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «ֆինանսների նախարար Վարդան Արամյանին» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին (համաձայնությամբ)» բառերով.
2) 2-րդ կետում «կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին» բառերով: