11 Հունիսի 2018, 736 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված 
ՀՀ  վարչապետի  2015 թ.
հոկտեմբերի 30 -ի N 1030 - Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ 
ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Մինասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (խորհրդի նախագահ)
Հ. Այվազյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ասատրյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Մ. Հակոբյան	- «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան	- «Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների 
ասոցիացիա» հասարակական կազմակերպության 
գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Կ. Սահակյան	- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ,  
տնտեսագիտական գիտությունների թեկնածու 
(համաձայնությամբ)
Կ. Միրզաբեկյան	- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»  հիմնադրամ, տեխնիկական գիտությունների 
թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)»։

