11 Հունիսի 2018, 734 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով ` 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված 
ՀՀ  վարչապետի  2017 թ.
հունիսի  21 -ի N  613   - Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ  ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Է. Գրիգորյան	- ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ) 
Ա. Գրիգորյան	- ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  նախարար
Հ. Այվազյան
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Ա.Բաբայան	- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան	- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Քոչարյան	- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ամիրխանյան	- Հայաստանի ամերիկյան համալսարան, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան	- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ս. Ադամյան	- «Բնապահպանական հասարակական  միություն» հասարակական կազմակերպություն  (համաձայնությամբ)
Պ. Խաչատրյան	- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ) »:

