15 Հունիսի 2018, 784 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 
1-ին մասը`   
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված  սուբվենցիաներից բացի 2018 թվականին այլ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային  հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և  աշխատակարգը հաստատելու մասին» N 136-Ա որոշման`
1) վերնագրից և 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «անհատական» բառը.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 
Հավելված

