Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2018, 706 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով՝
1. Սահմանել պետական իշխանության մարմինների`
1) նախարարությունների հաստիքների առավելագույն թիվը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների հաստիքների առավելագույն թիվը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմնի հաստիքների առավելագույն թիվը` համաձայն N 3 հավելվածի.
4) նախարարությանը ենթակա մարմինների հաստիքների առավելագույն թիվը` համաձայն N 4 հավելվածի.
5) մարզպետարանների հաստիքների առավելագույն թիվը` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների և պետական իշխանության այլ մարմինների հաստիքների առավելագույն թիվը` համաձայն N 6 հավելվածի:
2. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմիններում գլխավոր քարտուղարները կարող են ունենալ միայն մեկ տեղակալ:
3. Սահմանել, որ պետական իշխանության մարմինների ղեկավարները չեն կարող ունենալ գլխավոր խորհրդականներ, հասարակական հիմունքներով խորհրդականներ և օգնականներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է 2018 թվականի հունիսի 11-ից:

Հավելված