11 Հունիսի 2018, 717 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 459-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 3-ի «Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ և նրա տեղակալ նշանակելու մասին» N 459-Ա որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Արամյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Ս. Կարայանին» բառերը փոխարինել «Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին» բառերով: