Վարչապետի որոշումներ

25 Հունիսի 2007, 416 - Ա

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը և ոռոգման համակարգերի զարգացման վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով`

1. Հաստատել հայկական կողմի պատվիրակության հետևյալ կազմը`

Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ

Ա. Ղազարյան - «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանին բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

Արխիվ

2024

2023