Վարչապետի որոշումներ

29 Մայիսի 2018, 583 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի և Դուշանբեի օդանավակայանի սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Արարատ Միրզոյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վահան Կոստանյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը, Կարպիս Փաշոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արծվիկ Մինասյանինը, Հակոբ Արշակյանինը՝ Հայաստանի Հանրապետության
2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը, Արմեն Ղևոնդյանինը՝ Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գևորգ Պետրոսյանինը և Արտակ Կարապետյանինը՝ Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
3. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օրապահիկը կատարվելու են համապատասխան գործուղվող կազմակերպությունների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի մայիսի 31-ին՝ Երևան-Դուշանբե, իսկ հունիսի 1-ին՝ Դուշանբե-Երևան երթուղով:
5. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
7. Արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) մեկնելու հետ կապված հարցերը:
8. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հավելված