Վարչապետի որոշումներ

24 Մայիսի 2018, 560 - Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դատախազության մարմինների գործունեություն» թեմայով կլոր սեղանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանի՝ 2018 թվականի մայիսի 23-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Մանուկյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: