Վարչապետի որոշումներ

24 Մայիսի 2018, 552 - Ա

ՍԵՐՈԲ ԱՆՏԻՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Սերոբ Անտինյանին 2018 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի կոնվենցիայի անդամ պետությունների Օժանդակ կոմիտեի 6-րդ և դրան հաջորդող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձի կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիայի խրախուսման հարցերով միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով:
2. Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Սերոբ Անտինյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերոբ Անտինյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: