Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2018, 440 - Ա

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանին և արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին 2018 թվականի մայիսի 16-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ-Պետերբուրգ)՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական VIII համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Դավիթ Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ-Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի, իսկ Արթուր Հովհաննիսյանի՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Դավիթ Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ-Պետերբուրգ) գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
4. Արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը: