Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2018, 473 - Ա

ԿԱՐԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանին 2018 թվականի մայիսի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)՝ «ԱՏՈՄԷՔՍՊՈ» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Ղահրամանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Ղահրամանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: