21 Մայիսի 2018, 534 - Ա
ՍԵՐԳԵՅ ԹԱԻՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Positive Hack Days 8: Digital Bet» բարձր տեխնոլոգիաների ոլորտում խարդախությունների դեմ պայքարի հարցերով 8-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչության թիվ 1 բաժնի պետ Սերգեյ Թաիրյանի՝ 2018 թվականի մայիսի 14-16-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը՝ գիշերավարձը և օրապահիկը, կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Թաիրյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարվել է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սերգեյ Թաիրյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: