5 Մայիսի 2018, 480 - Ա
ՆԵԼԼԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈւՂԵԼՈւ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ռադիոակտիվ թափոնների բաժնի պետ Նելլի Աղաջանյանին 2018 թվականի մայիսի 20-25-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիայի շրջանակներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ պետությունների կողմից ներկայացված ազգային հաշվետվությունների 6-րդ դիտարկման հանդիպմանը մասնակցելու համար:
2. Նելլի Աղաջանյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նելլի Աղաջանյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: