Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2018, 472 - Ա

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի քննարկման նպատակով 2018 թվականի ապրիլի 23-26-ը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Մկրտչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։