Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2018, 470 - Ա

ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Իշխան Կարապետյանին 2018 թվականի մայիսի 19-26-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված 86-րդ տարեկան գլխավոր նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Իշխան Կարապետյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: